- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձորցի ըմբիշը՝ սամբոյի Եվրոպայի առաջնության հաղթող

Posted By Vanadzor On May 20, 2015 @ 09:56 In Լուրեր | No Comments

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կիրակոսյանը (Վանաձորի ՕՀՄՄԴ մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աղասի Գալստյան), Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությում փայլուն հանդես գալով 52 կգ քաշային կարգում, նվաճել է սամբոյի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Առաջնությունում Տիգրանն ունեցել է 4 գոտեմարտ: Առաջին գոտեմարտում մրցել է բուլղարացի ըմբիշի հետ, երկրորդում՝ Ադրբեջանի մարզիկի, երրորդում՝ Վրաստանի ներկայացուցչի հետ: Բոլոր երեք գոտեմարտերում էլ մեր համաքաղաքացին բացարձակ առավելություն է ցուցաբերել մարզիկների նկատմամբ: Եզրափակիչ փուլում Տիգրանը մրցագորգ է դուրս եկել ռուս մարզիկի հետ ու հռչակվել Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ 2014թ. ևս Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը շնորհավորում են Տիգրան Կիրակոսյանին, նրան մաղթում քաջ առողջություն, նորանոր հաղթանակներ ու նվաճումներ:

Էդվարդ Արզումանյան

Վանաձորի քաղաքապետարան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/evropayi-samboyi-haxtox/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fevropayi-samboyi-haxtox%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D6%81%D5%AB+%D5%A8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B7%D5%A8%D5%9D+%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AB+%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B8%D5%B2

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80%D6%81%D5%AB+%D5%A8%D5%B4%D5%A2%D5%AB%D5%B7%D5%A8%D5%9D+%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D5%B5%D5%AB+%D4%B5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%B8%D5%B2&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fevropayi-samboyi-haxtox%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fevropayi-samboyi-haxtox%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.