ԵՄ  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի մրցութային փուլ

Մեկնարկել Է ԵՄ  «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրի մրցութային փուլը։

ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրում կարող են ընդգրկվել  ՀՀ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում՝ hատիկընդեղենի, խոտաբույսերի, ոչխարաբուծության, վերամշակման, սառնարանային պահպանման և փաթեթավորման ծառայություն մատուցող մատակարարների արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները:

Ծրագրի շրջանակներում շահառուները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք ուղղված կլինեն  բիզնես կարողությունների զարգացմանը և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը:

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 10-ը:

Ծրագրի  հայտադիմումների ձևերը և մանրամասները ներկայացված են կից:


Վանաձորի համայնքապետարան՛՛

You May Also Like