Հունիսի 29-ին Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունեցավ հայտնի երաժիշտներ` թավջութակահար Մաթիաս դե Օլիվերա Պինտոյի և կիթառահար Ռեինբերտ Էվերսի համերգը` «Երևանյան հեռանկարներ» 20-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Նույնիսկ Վանաձորում տեղացող հորդ անձրևը չխանգարեց, որ բարձրարժեք երաժշտարվեստի սիրահարները լեփ-լեցուն դահլիճում ունկնդրեն համերգը: Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և բազմաթիվ երաժշտասերներ: Համերգն անցավ չդադարող ծափողջույնների ուղեկցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
You May Also Like
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը՝ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի ծննդյան օրվա առթիվ
Vanadzor
Comments Off on Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորանքը՝ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանի ծննդյան օրվա առթիվ