Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ DVB-T2 ՍՏԱՆԴԱՐՏԻ ԹՎԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

. Լուրեր

24 Դեկտեմբեր 2015, 1532 – Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1208-Ն որոշման 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի (այսուհետ` օգնություն) բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացված DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման անձնագիրը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների վերաբերյալ ամփոփ տվյալները` ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններին (բաժիններին) տրամադրել 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ցուցակը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ կազմակերպել օգնության փոխադրման աշխատանքների իրականացումը մինչև մարզկենտրոններ.
2) վերահսկել, համակարգել և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ) հետ համատեղ կազմակերպել բեռնաթափման, ինչպես նաև բաշխման աշխատանքների իրականացումը.
3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 239 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր` նախարարության համակարգի խնամք տրամադրող կազմակերպությունների շահառուներին բաշխելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել 2000 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետերին)՝ ապահովել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) կողմից օգնության բաշխումը` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր