Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժինը սկսել է DVB-T2 թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխումը

. Լուրեր, Հայտարարություններ

ՀՀ կառավարության 24.12.2015 թվականի N 1532-Ն որոշման համաձայն հաստատվել է սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի /այսուհետ՝ օգնություն/ բաշխման կարգը: Օգնությունը ստանալու հավանականություն ունեն 2015 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 34.6 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Օգնությունը կբաշխվի սոցիալական  աջակցության Վանաձորի տարածքային բաժնի տարածքից / հասցե՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 14/ 2016 թվականի հունվարի 25-ից 2016 թվականի փետրվրի 8-ը ներառյալ:

Օգնությունը կարող է ստանալ ցուցակի մեջ ընդգրկված անձը /այսուհետ՝ շահառու/ կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում հաշվառված չափահաս անդամներից մեկը: Օգնությունը ստանալու համար շահառուն բաշխման կետում սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի համապատասխան աշխատակցին պետք է ներկայացնի ընտանիքի սոցիալական անձնագիրը և իր անձնագիրը:

Շահառուի կողմից օգնության ստացման անհաղթահարելի դժվարության /հիվանդության, ծերության, հաշմանդամության, անշարժունակության/ դեպքում օգնություն կարող է ստանալ շահառուի հետ ազգակցական կապ ունեցող այն քաղաքացին, ով սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի համապատասխան աշխատակցին կներկայացնի իր և շահառուի անձնագիրը, շահառուի ընտանիքի սոցիալական անձնագիրը, ինչպես նաև նրա կողմից գրված օգնության ստացման մասին լիազորագիրը առանց նոտարական վավերացման:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր