- Վանաձոր - http://vanadzor.am -

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթի մասին հայտարարություն (01.09.2014)

Posted By Vanadzor On September 8, 2014 @ 11:00 In Հայտարարություններ | No Comments

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից
ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող
դրամաշնորհային մրցույթի մասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2008 թվականի մայիսի 19-ի թիվ ՆՀ-118-Ն հրամանագրով հաստատված «ՀՀ Պետական բյուջեից Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու մասին›› կարգը, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվում է ըստ հետևյալ անվանակարգերի.

• Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
• Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
• Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,

• Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
• Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական:

• Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
• Հանրության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
• Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում,

• Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
• Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում,
• Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,

• Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
• Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,
• Պայքար հասարակության շրջանում առկա փողոցային արատավոր բարքերի դեմ՝ ի նպաստ ամուր բանակի:

• Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
• ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
• Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
• Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
• Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
• Ցեղասպանություն և մշակույթ,
• Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:

Մրցույթին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) իրենց կանոնադրական խնդիրներով և գործունեության բնույթով համապատասխանում են մրցույթի անվանակարգին,
2) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
• մրցութային հայտը, ծրագիրը և ֆինանսական նախահաշիվը,
• մրցութային հայտ ներկայացնելու մասին հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի որոշումը,
• կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները,
• տեղեկանքներ հարկային ծառայությունից, բանկից,
• երաշխավորություններ առնվազն երկու անձանցից և/կամ կազմակերպություններից:
Վերը նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված ծրագիրը չի մասնակցում հետագա մրցույթին:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «Բնօրինակ›› և «Կրկնօրինակ›› բառերը: Հայտերի կազմման տառատեսակն է Sylfaen, size` 12, line spacing` 1.5:

Մրցութային հայտի ներկայացման իրավունք չունեն այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ՀՀ Նախագահի կողմից ընտրվել են որպես գործընկեր հասարակական կազմակերպություն,
2) նույն տարվա ընթացքում արդեն մեկ անգամ հաղթել են գործընկեր հասարակական կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթում կամ դրամաշնորհ ստացել են մեկ այլ անվանակարգում,
3) նախկինում ստացել են դրամաշնորհներ, սակայն դրամաշնորհային ծրագրերն իրականացնելիս թույլ են տվել էական խախտումներ,
4) ունեն հարկային և ֆինանսական բնույթի և այլ չկատարված պարտավորություններ, սահմանված ժամկետում չեն ներկայացրել ֆինանսական հաշվետվություններ,
5) ներկայացրել են կեղծ փաստաթղթեր:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված յուրաքանչյուր անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել.

• Ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում՝ 2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
• Բնապահպանության ոլորտին վերաբերող անվանակարգերում՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
• Վերարտադրողական առողջությանը վերաբերող անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
• Գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում՝ 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ,
• Մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ,
• Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված անվանակարգերում՝ 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը որպես դրամաշնորհ ստացած գումարի տասը տոկոսը տրամադրում է ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպությանը` մրցույթն անցկացնելու համար վերջինիս կրած կազմակերպական ծախսերը փոխհատուցելու նպատակով:

Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:

Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի հոկտեմբերի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերի 7-ը:
Մրցույթին մասնակցելու համար մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, ժամը 12:00-ը` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:

Հայտի, ծրագրի և ֆինանսական նախահաշվի ձևերը կարող եք ներբեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական ինտերնետային կայքից:

 


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/dramashnorneri-mrcuyt/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fdramashnorneri-mrcuyt%2F&t=%D5%80%D5%80+%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB+%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D5%B2+%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6+%2801.09.2014%29

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%80%D5%80+%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB+%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB+%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D6%81+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A1%D6%81%D5%BE%D5%B8%D5%B2+%D5%A4%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%AB+%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6+%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6+%2801.09.2014%29&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fdramashnorneri-mrcuyt%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fdramashnorneri-mrcuyt%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.