- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - https://vanadzor.am -

Մարաթոն-դրամահավաք 2014

Հարգելի վանաձորցիներ.
2014 թվականի նոյեմբերի 22ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպվում է Լոռու մարզային ՛՛Մարաթոն-դրամահավաք 2014՛՛ միջոցառումը:
Հավաքագրված միջոցները հիմնականում ուղղվելու են նախորդ տարի սկսած և անավարտ մնացած ռազմավարական նշանակության Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու կառուցելու շարունակելուն:
Սկիզբը – ժամը 10.00
Ավարտը – ժամը 17.00
Հանգանակությանը կարելի է մասնակցել ինչպես ս/թ նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամանակահատվածում, այնպես էլ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը:
Հանգանակության գումարն անհրաժեշտ է փոխանցել ՀԿԲ հ/հ 103003215672 ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմանդրամի 2014 թ. մարաթոնին:
Վանաձորի քաղաքապետարան