Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

. Լուրեր

220px-BishopSebouh

Սրբազա՛ն հայր,

Ամենայն անկեղծությամբ և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Անուրանալի է Ձեր ավանդը Վանաձորում և ամբողջ Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման և առաջխաղացման մեջ: Դուք միշտ կանգնած եք եղել ժողովրդի և նրան հուզող խնդիրների կողքին, առ Աստված հղել Ձեր աղոթքը հայ ժողովրդի բարօրության համար: Ձեր նվիրական գործունեությամբ մեր ժողովրդի մեջ Դուք սերմանում եք հույս, հավատ, հանդուրժողականություն և օգնում նրան հավատով նայել ապագային:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեր ծննդյան տարեդարձը՝ մաղթում եմ քաջառողջություն, հավատացյալ հոտն առաջնորդելու անսպառ ուժ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր