Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կայացավ <Ծաղկի տոն> համաքաղաքային տոնակատարությունը. ֆոտոշարք

. Լուրեր

Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում անցկացվեց <Ծաղկի տոն> համաքաղաքային միջոցառումը, որն ամեն տարվա նման մեկնարկել էր դեռ երեկ՝<Թեժ> լեռան հովտում: Տոնական միջոցառմանը մասնակցեցին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների ու մշակութային օջախների սաները, մանկապարտեզների փոքրիկներն ու անհատ կատարողներ: Իսկ տոնական միջոցառման հերոսները փոքրիկ ծաղիկներն էին, ծաղկաբույծներն ու բոլոր նրանք, ովքեր սիրում են ծաղիկներ: Ավանդական ծաղկատեսակների, ծաղկեփնջերի, ծաղկեզամբյուղների, թեմատիկ գեղանկարչական և կավճանկարի մրցույթներին այս տարի ավելացել էր նաև ծաղկազարդ զգեստների դիմակահանդես-մրցույթը:

Միջոցառման մասնակիցները տոնակատարության ավարտին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին շնորհակալագրերով ու նվերներով: Տոնը վայելելու էին այցելել նաև Վանաձորի քույր քաղաք Բաթումիի ներկայացուցիչները, ովքեր էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին քաղաքապետարանին՝կազմակերպված գեղեցիկ միջոցառման ու հաճելի օրվա համար: Յուրաքանչյուր տարի <Ծաղկի տոն> համաքաղաքային միջոցառումը նոր լուծումներով է ներկայանում վանաձորցիներին: Այս ամենն ի շնորհիվ կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի ու քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ովքեր հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք՝ տոնը տոն դարձնելու համար: Վանաձորի քաղաքապետարան

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի և Տաթևիկ Ղազարյանի

Վանաձորի քաղաքապետարան

Caxki-ton-Vanadzor-3

Caxki-ton-Vanadzor-4

Caxki-ton-Vanadzor-6

Caxki-ton-Vanadzor-7

Caxki-ton-Vanadzor-8

Caxki-ton-Vanadzor-9

Caxki-ton-Vanadzor-13

Caxki-ton-Vanadzor-17

Caxki-ton-Vanadzor-18

DSC_0554

DSC_0563

DSC_0565

DSC_0617

DSC_0637

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր