- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել հայրենիքի սահմանների պաշտապանության համար զոհված զինվորների ընտանիքներին

Մեծ ցավով ու ափսոսանքով տեղակացա, որ Ղարաբաղա-Ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողությունների ժամանակ զոհվել է նաև ավագ լեյտենանտ, վանաձորցի Զորիկ Գևորգյանը:

Մեր երիտասարդ համաքաղաքացու հերոսական մահը ստիպում է մի պահ բոլորին մտածել զգոնության մասին, ստիպում է ապրել սրտացավության ու ափսոսանքի րոպեներ: Ցավակցում եմ Զորիկ Գևորգյանի ընտանիքի անդամներին, բոլոր հարազատներին ու բարեկամներին, ընկերներին, համաքաղաքացիներին ու ամբողջ հայ ժողովրդին:

Հիրավի, ամեն մի զինվորի կորուստը մեր ողջ ազգի ցավն է ` ողջ հայության վիշտը: Ցավակցում եմ նաև հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր մյուս հերոս զինվորների ընտանիքներին ու հարազատներին, մաղթում եմ ոգու արիություն ու սփոփանք, հուսալով, որ նմանօրինակ լուրերը օր օրի կպակասեն մեր առօրյայից: Հստակ է մեկ բան՝ ձեր զավակները անձնազոհաբար զոհվեցին մեր հայրենիքի սահմանների խաղաղությունն ապահովվելու համար, հավերժ հանգստություն նրանց հոգիներին:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան