- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Վանաձորի քաղաքապետի ցավակցական խոսքը փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ

Փոքրիկ Սերյոժան, ով այս օրերին մաքառում էր հանուն կյանքի և մահվան դեմ, հիրավի այն միակ սփոփանքն ու համբերություն բերող իրականությունն էր, որ մեզ ուժ էր տալիս արժանապատվորեն դիմանալ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահվան գիտակցումին:

Ավաղ, հանգավ Ավետիսյանների օջախի ճրագը և մենք կորցրինք փոքրիկ Սերյոժային:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Սփոփանքի խոսքեր դժվար է գտնել այս պահին, սակայն համոզված եմ, որ մեր ժողովուրդը պատվով դուրս կգա նաև այս փորձությունից:

Թող Աստված լուսավորի մանկան անմեղ հոգին: