- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Ցավակցական

Վանաձորի համայնքապետարանի ողջ աշխատակազմի, համայնքի ավագանու և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հռիփսիմե Կիրակոսյանի ընտանիքին, հարազատներին, <Առաքելություն Հայաստան> բարեգործական հասարակական կազմակերպության աշխատակազմին և նրա անդամներին՝ Հռիփսիմե Կիրակոսյանի անժամանակ մահվան առթիվ:
Նրա ազգանպաստ և հայրենանվեր գործունությունը գնահատվում էր ինչպես Վանաձոր համայնքում, այնպես էլ հանրապետությունում: Նրա ղեկավարությամբ Լոռու մարզում իրականացվել են մեծածավալ կազմակերպչական աշխատանքներ՝ կյանքի են կոչվել սոցիալական ուղղվածություն ունեցող բազում ծրագրեր:
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ս. ԴԱՐԲԻՆՅԱՆ