Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Հարգելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ,
Ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Հայ ժողովուրդը մշտապես խորին հարգանքով և ակնածանքով է վերաբերվել բժշկի առաքելությանն ու աստվածահաճո գործին: Բուժաշխատողի դերն ու նշանակությունը որքան էլ կարևորենք, միևնույնն է, անհնար է գերագնահատել: Հումանիզմի բարձրագույն դրսևորումն է մարդկային կյանքերի փրկությունը և լիարժեք կյանքով ապրելու հնարավորության ընձեռումը:
Վստահ եմ, որ Հիպոկրատի երդմանը հավատարիմ և բժշկի բարձր անվանն արժանավայել կերպով շարունակելու եք պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար: Բժիշկ բառի մեջ ամփոփված են կարեկցանքի, հոգատարության, ինքնանվիրումի առաքինությունները և մասնագիտական բարձր որակները:
Համակարգում դեռ շատ անելիքներ կան, սակայն անհնար է չնկատել նաև դրական տեղաշարժը: Պետության կողմից ծրագրեր են իրականացվում բուժօգնության որակի բարձրացման, բուժսարքավորումների ձեռքբերման և մի շարք այլ ուղղություններով: Առողջապահության ոլորտում նորարարությունն արագ է փոփոխություններ բերում: Արագ փոփոխվող աշխարհում դրանցից հետ մնալն ազդում է նաև ապաքինման արդյունավետության վրա: Միակ ճանապարհը բարեփոխումների ճանապարհն է:
Սիրելի բուժաշխատողներ, այս օրը ևս մեկ առիթ է՝ կրկին շնորհավորելու ձեզ և մաղթելու առողջ, բարեկեցիկ և երջանիկ կյանք:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր