- Վանաձոր - http://vanadzor.am -

Բնակիչները շնորհակալ էին Սամվել Դարբինյանից…

Posted By Vanadzor On May 13, 2013 @ 14:16 In Լուրեր | No Comments

Բնակիչները շնորհակալ էին Սամվել Դարբինյանից և նախաձեռնության հեղինակներից Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար:Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար Վանաձորի քաղաքապետի և <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնության միջոցով օգնություն տրամադրվեց Վանաձորի 3 ընտանիքների: <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնությունը, Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ, այսօր՝մայիսի 10-ին, մեծ քանակությամբ սննդամթերք տրամադրեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ավետիսյան Լիլիթի /7 անձ, որից 5-ը՝անչափահաս երեխաներ, երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ /, Վարդիթեր Հովհաննիսյանի /6 անձ, որից 4-ը անչափահաս երեխաներ, երկուսը՝ մանկուց հաշմանդամ/ և Արաքսյա Ավետիսյանի /6 անձ,74-ամյա Արաքսյա Ավետիսյանը խնամում է 5 անչափահաս թոռներին/ընտանիքներին:

Չնայած նշված ընտանիքներին նախաձեռնության շնորհիվ ու բարի մարդկանց աջակցությամբ տրամադրվել և տրամադրվում է տարատեսակ ու մեծաքանակ օգնություն, սակայն նախաձեռնության թիմը որոշեց օգնելու խնդրանք-առաջարկով դիմել նաև քաղաքապետին՝ նշված ընտանիքներին համայնքի կողմից ևս օժանդակություն ցուցաբերելու համար:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հավանություն տալով նախաձեռնության ներկայացրած առաջարկին, ֆինանսավորեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված երեք և հաջորդիվ ներկայացվելիք ևս երեք ընտանիքների: Տրամադրված գումարի մի մասը քաղաքապետարանը հատկացրել է նշված ընտանիքների համար սնունդ գնելու, մյուս մասն էլ՝ դրանք բաշխելու, ընտանիքներ տեղափոխելու և տեխնիկական որոշ հարցեր լուծելու նպատակով: Տրամադրված սննդամթերքի այս չափաբաժինը նշված ընտանիքներին կօգնի առժամանակ մոռանալ պարենմթերք գնելու մասին, իսկ այն գումարները, որոնք պետք է հաատկացվեին սնունդ գնելուն, սննդամթերք ստացած ընտանիքները կծախսեն այլ խնդիրներ լուծելու վրա: <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնությունը շնորհակալություն է հայտնում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին համագործակցության և կարիքի մեջ գտնվող համաքաղաքացիներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Սննդամթերք ստացած բնակիչները ևս հայտնեցին իրենց շնորհակալությունը թե՛ նախաձեռնությանը և թե՛ քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/bnakichnery-shnorhakal-ein-samvel-darbinyanits/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichnery-shnorhakal-ein-samvel-darbinyanits%2F&t=%D4%B2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC+%D5%A7%D5%AB%D5%B6+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81...

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8+%D5%B7%D5%B6%D5%B8%D6%80%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AC+%D5%A7%D5%AB%D5%B6+%D5%8D%D5%A1%D5%B4%D5%BE%D5%A5%D5%AC+%D4%B4%D5%A1%D6%80%D5%A2%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81...&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichnery-shnorhakal-ein-samvel-darbinyanits%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichnery-shnorhakal-ein-samvel-darbinyanits%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.