Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Բնակիչները շնորհակալ էին Սամվել Դարբինյանից…

. Լուրեր

sam_2155Բնակիչները շնորհակալ էին Սամվել Դարբինյանից և նախաձեռնության հեղինակներից Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար:Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար Վանաձորի քաղաքապետի և <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնության միջոցով օգնություն տրամադրվեց Վանաձորի 3 ընտանիքների: <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնությունը, Վանաձորի քաղաքապետարանի հետ համատեղ, այսօր՝մայիսի 10-ին, մեծ քանակությամբ սննդամթերք տրամադրեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ավետիսյան Լիլիթի /7 անձ, որից 5-ը՝անչափահաս երեխաներ, երեխաներից մեկը մանկուց հաշմանդամ /, Վարդիթեր Հովհաննիսյանի /6 անձ, որից 4-ը անչափահաս երեխաներ, երկուսը՝ մանկուց հաշմանդամ/ և Արաքսյա Ավետիսյանի /6 անձ,74-ամյա Արաքսյա Ավետիսյանը խնամում է 5 անչափահաս թոռներին/ընտանիքներին:

Չնայած նշված ընտանիքներին նախաձեռնության շնորհիվ ու բարի մարդկանց աջակցությամբ տրամադրվել և տրամադրվում է տարատեսակ ու մեծաքանակ օգնություն, սակայն նախաձեռնության թիմը որոշեց օգնելու խնդրանք-առաջարկով դիմել նաև քաղաքապետին՝ նշված ընտանիքներին համայնքի կողմից ևս օժանդակություն ցուցաբերելու համար:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հավանություն տալով նախաձեռնության ներկայացրած առաջարկին, ֆինանսավորեց նախաձեռնության շրջանակներում ներկայացված երեք և հաջորդիվ ներկայացվելիք ևս երեք ընտանիքների: Տրամադրված գումարի մի մասը քաղաքապետարանը հատկացրել է նշված ընտանիքների համար սնունդ գնելու, մյուս մասն էլ՝ դրանք բաշխելու, ընտանիքներ տեղափոխելու և տեխնիկական որոշ հարցեր լուծելու նպատակով: Տրամադրված սննդամթերքի այս չափաբաժինը նշված ընտանիքներին կօգնի առժամանակ մոռանալ պարենմթերք գնելու մասին, իսկ այն գումարները, որոնք պետք է հաատկացվեին սնունդ գնելուն, սննդամթերք ստացած ընտանիքները կծախսեն այլ խնդիրներ լուծելու վրա: <Օգնել կարող ենք ամենքս> բարեգործական նախաձեռնությունը շնորհակալություն է հայտնում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին համագործակցության և կարիքի մեջ գտնվող համաքաղաքացիներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Սննդամթերք ստացած բնակիչները ևս հայտնեցին իրենց շնորհակալությունը թե՛ նախաձեռնությանը և թե՛ քաղաքապետ Սամվել Դարբինյանին՝իրենց օգնելու համար:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր