- Վանաձոր - http://vanadzor.am -

Ոչ աղետի հետևանքով անօթևան բնակիչների խնդիրն ուշադրության կենտրոնում է

Posted By Vanadzor On February 8, 2013 @ 18:15 In Լուրեր | No Comments

Վանաձորը հանրապետության այն եզակի քաղաքն է, որն իր միջոցների հաշվին բնակարաններ է կառուցել նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Դրանք հիմնականում Վանաձորի տնակային ավանների բնակիչներն են: Քաղաքապետարանն իր միջոցների հաշվին ավարտին է հասցրել Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-7-ի թիվ 36 եւ 37 կիսակառույց շենքերը և 32 բնակարաններ հանձնել անօթևան ընտանիքներին: Թեև նախապես պլանավորված էր , որ բնակիչները սեփական ուժերով պետք է իրականացնեին բնակարանների ներքին հարդարման աշխատանքները, սակայն գերմանական «Կյանքի հաց» կազմակերպությունն իր վրա վերցրեց շենքերի ներքին հարդարման ֆինանսավորումը: Իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանի եւ Հայաստանի «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջև 11.02.2008 թ. կնքված պայմանագրի հիման վրա, առաջին փուլում, Տարոն 3 թաղամասում կառուցվեց 33 երեք սենյականոց բնակարաններ: Այդ բնակարանները ևս հատկացվեցին տնակային ավաններում բնակվող և ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին:

Ծրագրի երկրոդ փուլում, 2011 թվականին, շահագործման հանձնվեցին ևս 15 նորակառույց երկու սենյականոց բնակարններ, այս անգամ Վնաձոր համայնքի կողմից տրամադրված անավարտ շինությունների հիմքի վրա: Այսօր էլ ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների խնդիրը համարվում է քաղաքապետարնի հիմնական մտահոգությունը: 2012 թվականի հոկտեմբերին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նամակով դիմել է ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամին, առաջարկելով շարունակել համագործակցությունը և հնարավորությունների սահմաններում փորձել բնակարանաշինություն իրականցնել անօթևան ընտանիքների համար: ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի համաձայնության դեպքում Վանաձորի քաղաքապետարանը կանի իր հնարավորությունների առավելագույնը՝ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Տեղեկացնենք, որ

– Երկրաշարժի հետևանքով Վանաձորում քանդվել է 130 շենք՝ 5415 բնակարանով, կառուցվել է 388 շենք և 71 քոթեջ՝ 5220 բնակարանով:

– Բնակարանների գնման վկայականներով բնակարան են ձեռք բերել 595 ընտանիքներ:

– Երկրաշարժի հետևանքով բնակարնները կորցրած բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկված են 62 ընտանիքներ:

-Վանաձորում առկա են 3-րդ կարգի վթարայնությամբ 84 ամրացման ենթակա շենքեր՝ 3280 բնակարանով:

– Ոչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներից 650-ն ապրում են տնակներում, իսկ 129-ը՝ հանրակացարաններում:

Էդիկ Հովսեփյան


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/bnakichneri-khndirn-ushadrutyan-kentronum-e/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichneri-khndirn-ushadrutyan-kentronum-e%2F&t=%D5%88%D5%B9+%D5%A1%D5%B2%D5%A5%D5%BF%D5%AB+%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE+%D5%A1%D5%B6%D6%85%D5%A9%D6%87%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%88%D5%B9+%D5%A1%D5%B2%D5%A5%D5%BF%D5%AB+%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE+%D5%A1%D5%B6%D6%85%D5%A9%D6%87%D5%A1%D5%B6+%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB+%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80%D5%B6+%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6+%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4+%D5%A7&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichneri-khndirn-ushadrutyan-kentronum-e%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Fbnakichneri-khndirn-ushadrutyan-kentronum-e%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.