Հունվարի 24-ին, ժամը՝ 16:00-ին՝ Կոմիտասի անվան արվեստի դպրոցում ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակին նվիրված «Ես եմ» ֆիլմի դիտում:
Հունվարի 25-ին, ժամը 15:30-ին՝ Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում «Հայոց բանակի 27-ամյա պատմությունը» խորագրով թեմատիկ ցուցահանդես :
Հունվարի 26-ին, ժամը 16:00-ին՝ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի փոքր դահլիճում Հայոց բանակին նվիրված համերգ:
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի աշխատակազմի և Օձուն համայնքի մշակույթի տան թատերական խմբակի սաների մասնակցությամբ «Հանուն հանունի» խորագրով համերգային միջոցառում ՝ ՀՀ ԶՈՒ N զորամասում:
Հունվարի 26-ին, ժամը 12:00-ին՝ Թիվ 1 մշակույթի տանը «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց բանակին:
Հունվարի 28-ին, ժամը 10:00-ին՝ Մարզային, քաղաքային իշխանությունների և հոգևոր դասի այցելություն ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձան, ծաղիկների խոնարհում:
Հունվարի 28-ին, ժամը 10:30-ին՝ Մարզային, քաղաքային իշխանությունների և հոգևոր դասի այցելություն Վանաձորի զինվորական պանթեոն, ծաղկեպսակների զետեղում, հոգեհանգստի կարգ և ծաղիների խոնարհում:
Հունվարի 28-ին, ժամը 11:30-ին՝ «Հորովել» ժող. երգի-պարի համույթի և Երգի թատրոնի համատեղ համերգը ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում՝ նվիրված Հայոց բանակի 27-ամյակին:
Հունվարի 29-ին, ժամը 13:00-ին՝ Թիվ 3 մանկական գրադարանում Հայոց բանակին նվիրված ֆիլմի դիտում:
Հունվարի 29-ին, ժամը 16:00-ին՝ Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը Երգի թատրոնի և մշակույթի տան սաների մասնակցությամբ տոնական միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի օրվան:
Հունվարի 29-ին, ժամը 16:00-ին՝ Թիվ 2 մշակույթի տանը գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին:
Փետրվարի 1-ին, ժամը 17:30-ին՝ Գր. Հախինյանի անվան երաժշտական դպրոցում տոնական համերգ՝ նվիրված Հայոց բանակին: