Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորում է Բանակի օրվա կապակցությամբ

. Լուրեր

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Բանակի օր տոնի առթիվ, տոն, որ նշում ենք ազգովի և ընդգծված հպարտությամբ:

1992 թ. հունվարի 28-ին Հայկական բանակի ստեղծումը պատմական իրադարձություն էր, ինչը կանխորոշեց հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի խաղաղ ու կայուն ապագան ։ Ազգային բանակը ստեղծվեց անկախ երկիր դառնալու և այդ երկրի համար պատմական հաղթանակներ ունենալու դարավոր երազանքն իրականություն դարձնելու անկոտրում կամքի , կամավորական ջոկատների , հայ զինվորների ու սպաների, համայն հայության ջանքերի շնորհիվ: Պատմական կարճ ժամանակահատվածում այն դարձավ մարտունակ ու ուժեղ բանակ` ապահովելու համար տարածաշրջանային խաղաղությունն ու ուժերի հավասարակշռությունը: Մեր բանակը կայացավ հերոսական կենսագրությամբ, քանի որ մեր զինվորները Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Բաշ Ապարանի հերոսամարտերի հաղթնակած զինվորների հետնորդներն են և գիտակցում են յուրաքանչյուրի դերը Հայրենիքի պաշտպանության գործում:

Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձի օրը գլուխ ենք խոնարհում Արցախի ազատագրության, Հայաստանի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջեւ : Նրանց սխրանքն արդեն հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկն է:

Ուզում եմ նաև շնորհակալական խոսքս ուղղել այս պահին հանրապետության սահմաններն անձնուրաց պաշտպանող, անպարտելի հայ զինվորներին, հայ սպաներին, ովքեր անտրտունջ, արժանապատիվ ծառայությամբ մեր ժողովրդի համար ապահովում են խաղաղ երկինք և անվտանգ կյանք : Վստահեցնում եմ , որ ազատամարտի վետերանների, սահմանների պաշտպանության համար զոհված կամավորների և զինվորականների ընտանիքների խնդիրները մշտապես եղել են և կլինեն քաղաքապետարանի ուշադրության:

Բանակի օրվա առթիվ ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, մաղթում խաղաղ երկինք, անվտանգ եւ արժանապատիվ կյանք և միասնություն՝ համազգային նպատակների իրականացման գործում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր