- Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք - http://vanadzor.am -

Բանակի օրը նշվեց նաև Վանաձորում

Հայոց բանակի ստեղծման 24-րդ տարեդարձն հանդիսավորությամբ նշվեց նաև Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:Միջոցառումը կազմակերպել էր Վանաձորի քաղաքապետարանը՝ երրորդ բանակային կորպուսի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, հոգևոր սպասավորներ, ազատամարտիկներ ու ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ:

Հոգևոր հոր աղոթքից հետո պատվով ներս բերվեց ՀՀ պետական դրոշը, շնորհավորական  խոսքով հանդես եկավ նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, այնուհետ արդեն համայնքի ղեկավարը մի շարք զինծառայողների ու սպայական կազմի որոշ անդամների պարգևատրեց շնորհակալագրերով ու հուշանվերներով:

Միջոցառման երկրորդ մասն առավել քան տպավորիչ էր պարտադիր ժամկետային ծառայություն անցնող զինվորների համար: Գեղեցիկ տոնական համերգ, որի ողջ ընթացքում զինվորները պարեցին ու երգեցին:

Քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժինը ջանք ու եռանդ չէր խնայել բանակի օրը իսկական տոն դարձնելու համար: Միջոցառման հիմնական նպատակը զինվորներին հաճելի պահեր պարգևելն էր, ինչը և ստացվեց, միջոցառման ավարտին այդ մասին վստահեցրեցին նաև հենց իրենք՝ զինվորները:

Գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև  զինծառայողները, Վանաձորի քաղաքապետարանի <Հորովել> երգի-պարի անսամբլը, կամերային երգչախումբն ու երգի թատրոնի մեներգչուհիները:

[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]