Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը Հայկական բանակի կազմավորման 25 ամյակի առթիվ

. Լուրեր

Խաղաղությունը պարտադրում են։ Հաղթում են միայն ուժեղները։ Պատմությունը սա մեզ հետևողականորեն սովորեցրել է մեր՝ որպես էթնիկ տեսակի, գոյության առաջին իսկ օրվանից։

         Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Հայկական բանակը 25 տարեկան է։ Այն թրծվել, ձևավորվել ու կայացել է պատմաքաղաքական դժվարին պայմաններում։ Այն ճակատագրական ժամանակահատվածում, երբ պատերազմ էր, շրջափակում՝ դրանց բնորոշ բոլոր հետևանքներով, հայը ոտքի կանգնեց՝ իր հավաքական կամքով և բռունցքվեց՝ հանուն չարիքի դեմ հաղթանակի, հանուն հայի տեսակի հարատևման։ Առյուծ հայորդիների արյամբ սրբագործվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանները։ Առաջին կամավորական ջոկատները հայոց հզոր, անպարտելի  բանակի հիմքը դարձան։
Այսօր մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է։ Այն մեր պետության ամենակարևոր ձեռքբերումներից է։ Մեր զինվորը խաղաղության մարտիկ է, սակայն անհրաժեշտության դեպքում նաև պատժում է մեր հայրենիքի սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգություն, ինչպիսին էր 2016թ. ապրիլին թշնամու սանձազերծ մարտական գործողությունները, որոնց հակահարվածը չուշացավ, սակայն ցավալիորեն ունեցանք անդառնալի կորուստներ։
Այսօր էլ ոսոխն իրեն սնում է արագ հաղթանակ տանելու մասին իղձերով և շարունակում արկածախնդիր լինել, սակայն մեր սահմանները եղել և մնալու են անառիկ։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ այս փառահեղ տոնի առթիվ։ Անպարտելի է այն ժողովուրդը, որն առաջնորդվում է ոգու ուժով և մարտնչում` հանուն արժեքների։
Խաղաղ երկինք, անկոտրում կամք, անսասան հզորություն Հայաստանի Հանրապետությանը, փա՛ռք նրա գոյության ու բարգավաճման երաշխավոր հայ զինվորին ու սպային, փառք ու պատիվ Հայկական բանակին։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյան

 

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր