Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

<<Հուսո գավաթ>> ֆուտբոլի բակային մրցումներ

. Լուրեր

Ս/թ հուլիսի 5-ից 12-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի

միջոցառումների պլանի, ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում և քաղաքային մարզադաշտում անց է կացվել <<Հուսո գավաթ>> ֆուտբոլի բակային մրցումներ: Մրցումներին մասնակցել են թաղապետարանների և համատիրությունների 2004-

2005թթ ծնված պատանիների հավաքական բակային թվով 10 թիմ:

Առաջին տեղ է գրավել <<Առափնյա-2>> թիմը, երկրորդ տեղ` << Խնձորուտ>> թիմը, երրորդ տեղ` <<Կիրովական>>

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված

գավաթներով, մեդալներով և պատվոգրերով, իսկ 5 լավագույն խաղացողները ըստ օղակների՝ պաշտպան, կիսապաշտպան,

հարձակվող, ռմբարկու և դարպասապահ, պարգևատրվել են հուշանվեր արձանիկներով և պատվոգրերով:

Լավագույն դարպասապահ է ճանաչվել Դավիթ Դավթյանը,

լավագույն պաշտպան` Նարեկ Բարոյանը,

լավագույն կիսապաշտպան` Գոռ Համբարյանը,

լավագույն հարձակվող` Հայկ Եսայանը,

լավագույն ռմբարկու` Ժորա Փանոսյանը:

Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին և ֆուտբոլի մարզադպրոցի կոլեկտիվին:
DSC_2032

DSC_2040

DSC_2047

DSC_2049

DSC_2064

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր