ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐՆԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Վանաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2020 թվականի նոյեմբերի 12-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանին , մինչ սույն թվականի նոյեմբերի 26- ը՝ ներառյալ:
«Վանաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշմանը և 2021 թվականի բյուջեի նախագծին կարելի է ծանոթանալ և ներբեռնել ստորև՝
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ