Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Այս լուրը կարող է դժգոհություն առաջացնել վանաձորցի վարորդների մոտ, սակայն ժամկետն ունի օբյեկտիվ պատճառ

. Լուրեր

asfaltՎանաձորի Տիգրան Մեծ պողոտայի ասֆալտապատման աշխատանքները հավանաբար կսկսվեն երեք ամսից: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի հերթական խորհրդակցությունը, որը վարում էր փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետ Սամվել Դարբինյանը գտնվում է արձակուրդի մեջ: Փոխքաղաքապետը տեղակացավ նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին և տրվեցին նոր հանձնարարականներ:

Այս խորհրդակցության ընթացքում, հիմք ընդունելով ՛՛Լոռի-ջրմուղկոյուղի՛՛ ՓԲԸ-ի պատասխանատու ներկայացուցչի այն հայտարարությունը, որ ընկերությունը, նախապես հաստատված ծրագրի հիման վրա, պլանավորել է Տիգրան Մեծ պողոտայի վրա հողային աշխատանքներ կատարել 2011 թվականի մայիս ամսին, փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը տրամաբանական համարեց, որ քաղաքապետարանը Տիգրան Մեծ պողոտայում ասֆալտապատման աշխատանքներն իրականացնի մայիս ամսի երկրորդ կեսից հետո, երբ ՛՛Լոռի-ջրմուղկոյուղի՛՛ ՓԲԸ-ն կավարտի հողային աշխատանքները:

Տեղեկացվեց նաև, որ Վանաձորը և Վանաձորի քաղաքապետարանը հավուր պատշաճի է պատրաստվել փետրվարի 15-ին քաղաքի թեթև աթլետիկայի փակ մարզադաշտում կայանալիք Հայաստանում ՏԻՄ համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվող «ArtExpo» մարզային մշակութային մրցույթ-փառատոնին: Փառատոնը կազմակերպում է ՀՀ մշակույթի նախարարությունը և երկրորդ փուլը տեղի կունենա Վանաձորում: Հիշեցնենք, որ առաջին փուլը տեղի էր ունեցել Գյումրի քաղաքում: Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր մարզ և շուրջ իննը տասնյակ համայնքներ կներկայանան իրենց տաղավարներով:

Խորհրդակցության մասնակիցները կրկին մտահոգություն հայտնեցին քաղաքի տարբեր թաղամասերում թափառող կենդանիների քանակական աճի վերաբերյալ: Անգամ Վանաձորի ոստիկանությունն է միջնորդել քաղաքապետարանին մի շարք թաղամասերի դպրոցների հարևանությամբ գտնվող տարածքներում թափառող կենդանիների չեզոքացումն արագ իրականացնելու համար, քանի որ դրանք վտանգ են ներկայացնում դպրոց հաճախող երեխաների համար; Համապատասխան ծառայությունների ղեկավարները հավաստիացրին , որ թեև ամեն օրչ են իրականացնում նման աշխատանքներ, սակայն հաշվի առնելով իրավիճակը, մեկ կամ երկու օրվա ընթացքում կլուծվի այդ խնդիրը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր