Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավարատվեցին Վանաձորի 2014 թ բյուջեի նախագծի հանրային լսումները

. Լուրեր

Հոկտեմբերի 29-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացան Վանաձորի համայնքի 2014 թվականի տարեկան բյուջեի նախագծի քննարկման հանրային բաց լսումներ: Փաստենք, որ այս անգամ էլ վանաձորցիներն ակտիվություն հանդես չէին բերել քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ, ինչպես և նախորդ հանրային լսումներին, որոնք վերաբերում էին քաղաքի գլխավոր հատակագծին: Այս անգամ էլ հանրային լսումների մասին քաղաքապետարանը հայտարարել էր առնվազն երկու շաբաթ առաջ և բյուջեի նախագիծը տեղադրել էր իր կայքում: Հանրային լսումների բացման խոսքում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ևս մեկ անգամ նշեց, որ քաղաքապետարանը պատրաստ է լսել և ընդունել կշռադատված առաջարկներ:

2014թ. բյուջեն ներկայացրեց ֆինանսական բաժնի պետ Ա. Սուքիասյանը: Նա նշեց, որ բյուջեն հավասարակշռված բյուջե է, ներկայացրեց ակնկալվող եկամուտերը, ինչպես նաև հիմնավորվեց բյուջեի ծախսային հատվածը (2014թ. Համայնքային բյուջեի նախագիծը կարող եք ներբեռնել www.vanadzor.am կայքից):

Նիստին ներկա ավագանու անդամների կողմից հնչեցին մի շարք հարցեր և առաջարկներ, որոնք վերաբերում էին հանրային զուգարանի կառուցմանը, մայթերի և փողոցների վերանորգման առաջնահերթությունների վերանայմանը, հիվանդանոցներ տանող փողոցների հիմնանորոգմանը և, անգամ, ամռան ամիսներին փողոցների լվացման հնարավորությանը: Ի պատասխան առաջարկներին, Ս. Դարբինյանը նշեց, որ բյուջում պարտադիր ծախսային մասը կազմում է 97,4%, սպասվող եկամուտները արդեն տեղաբաշխված են, և ցանկալի է այդ առաջարկները ներկայացվեն գրավոր` ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու և հաշվարկելու համար: Յուրաքանչյուր նոր առաջարկ ենթադրում է կրճատում արդեն իսկ պլանավորված որևէ ծախսային հոդվածում:

2014 թվականի բյուջեով կանխատեսվում է 2338524.0 հազ.դրամ եկամուտներ , ինչն առնվազն 9.3 տոկոսով ավելին է, քան 2013 թվականին: Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների գծով եթե դոտացիաների մասով կանխատեսումը մնացել է 2013 թվականի մակարդակի վրա`1276170, 0 հազար դրամ, ապա սուբվենցիաների գծով կանխատեսվել է 276895.0 հազար դրամ , ինչը զգալիորեն ավել է 2012 և 2013 թվականների կանխատեսումներից: Ինչպես նշել է քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր բյուջետային ուղերձում, 2014 թվականին իր և քաղաքապետարանի գործունեության մեջ առաջնային խնդիր է մնալու հողի հարկի և գույքահարկի գծով ապառքների արդյունավետ կառավարումը, ինքնակամ կառույցների` օրենքով սահմանված կարգով, օրինականացման և տնօրինման հետ կապված աշխատանքների հետագա կազմակերպումը, սեփական եկամուտների գծով մուտքերի ապահովման մակարդակի բարձրացումը, ժամկետանց պարտքերի առաջացման բացառումը և այլընտրանքային եկամուտների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ակտիվացումը:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր