Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Կայացավ ավանդական դարձած 11-րդ «Մարզական փառատոն» մարզատոնահանդեսը

. Լուրեր

Ավանդական դարձած 11-րդ «Մարզական փառատոն» մարզատոնահանդեսին, որն այս տարի կայացավ սեպտեմբերի 20-ին,  մասնակցություն ունեցան ավելի քան  քսան կազմակերպություն:

Մարզատոնահանդեսի գլխավոր մրցավարի հրահանգով մարզահրապարակը տրամադրվեց փառատոնի շքերթին: Նախ հրապարակ բերվեց ՀՀ պետական դրոշն ու օլիմպիական դրոշը, որն էլ ազդարարեց փառատոնի հանդիսավոր բացումը:

Ավանդույթի համաձայն տեղի ունեցան ՝ կշռաքարերի բարձրացման, շախմատի, նարդիի, ազգային կոխ ըմբշամարտի, բազկամարտի, մինի ֆուտբոլի և մասսայական վազքարշավի մրցումներ:

Մասնակիցների խոսքով  նմանատիպ մարզական միջոցառումները ոգևորություն են առաջացնում մարզիկների շրջանում: «Ոչ միայն հնարավորություն ենք ունենում մրցելու մեզնից ավելի ուժեղ և պատրաստված մարզիկների հետ, այլ նաև փորձառություն ենք ձեռք բերում, որն էլ համեմվում է այլև հաճելի ժամացի հետ»,- նշում են փառատոնին  առաջին անգամ մասնակցող երիտասարդները:

Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանի խոսքով փառատոնը վաղուց սիրված է վանաձորցիների կողմից. պատճառը մեկն է՝ վանաձորցին սիրում է սպորտը, սիրում է առողջ ապրելակերպը և խանդավառությամբ է մասնակցում այս միջոցառմանը»: Մարզահանդեսի հիմնական նպատակն է միավորել մարզիկներին ու մարզասերներին:

Մարզական փառատոնի անբաժան մասն են կազմում նաև ցուցադրական ելույթները:

Փառատոնին ուրույն դեր ունեն նաև ժողավրդական խաղերը: Մարզական ելույթները ընդմիջվում էին Վանաձորի երգի-պարի համույթների երաժշտական կատարումներով:

Մարզական փառատոն-2015-ի ավարտին մասնակից կազմակերպությունները լավագույնս հանդես գալու  համար Վանաձորի քաղաքապետարանի կողմից արժանացան շնորհակալագրերի, իսկ մրցելույթներում աչքի ընկած մարզիկները սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և խրախուսական նվերներով:

Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետի վստահեցմամբ՝ տարեցտարի փառատոնն ավելի մեծ մասսայականություն է ձեռք բերում:

Հիշեցնենք, որ  ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղում անցկացված մարզական փառատոն մրցույթ-ստուգատեսում Վանաձորի քաղաքային համայնքը ինչպես 2013, այնպես էլ 2014թ. ճանաչվել է հաղթող և պարգևատրվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրով և գավաթով:

Marzakan paraton-1 Marzakan paraton-2 Marzakan paraton-3 Marzakan paraton-4 Sequence 168.Still007 Sequence 168.Still008 Sequence 168.Still009

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր