Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Փետրվարի 24-ին Ավագանու հերթական նիստ

. Լուրեր, Հայտարարություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2015թ. փետրվարի 24-ին` ժամը 10.00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

1. Վանաձոր քաղաքի երիտասարդական այգին վերանվանելու համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Բադյան
2. «Վանաձորի արվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Գ.Բադյան
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Վանաձորի համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան
4. Եղիա Հովհաննեսի Մոմջյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին
զեկ.` Տ.Պապանյան
5. Պերճ Թադեվոսի Սողոյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը հաձայնություն տալու մասին
զեկ.` Տ.Պապանյան
6. Վանաձորի համայնքի ավագանու 2004թ. նոյեմբերի 4-ի թիվ 206 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Գ.Մացակյան
7. 2014թ. խուլ-համրերի հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող և ազատ ըմբշամարտի առաջնության երկրորդ մրցանակակիր Սենիկ Սերոբյանին ամենամսյա նպաստ նշանակելու մասին զեկ.` Գ.Մացակյան

8. Վանաձորի համայնքի ավագանու 2011թ. մայիսի 10-ի «Վանաձորի համայնքի ավագանու 2006թ. սեպտեմբերի 29-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 105 որոշումը ուժը կորցրած ճանաչելու ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» թիվ 21 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան
9. «Վանաձորի էդ.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց ԿՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Բադյան
10. Համայնքի սեփականություն համարվող գույքի աճուրդային վաճառք հայտարարելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
11. «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքից ենթավարձակալության իրավունքով տարածք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
12. «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
13. Թագուհի Մարտիրոսյանին տարածք հանձնելու մասին զեկ.` Ա.Իսպիրյան
14. Վանաձորի համայնքի ավագանու 2008 թվականի սեպտեմբերի 05-ի թիվ 121 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
15. Այլ հարցեր զեկ.` Գ.Սիմոնյան, Մ.Գալստյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր