ՈՐՈՇՈՒՄ N 51

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2019 թվականի N  51

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 17.09.2018թ. թիվ Կ-12/09/2018-34-0027, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 18.02.2019թ. թիվ Կ-13/02/2019-34-0004 և  ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի  պետական գրանցումը մերժելու մասին 14.03.2019թ. թիվ Մ-11/03/2019-34-0039 որոշումները, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունն այն մասին, որ կադաստրային քարտեզի և տեղեկագրքերի համաձայն 06-001-0463-0044 ծածկագրից 0.04013հա, 06-001-0648-0009 ծածկագրից 0.02623հա և 06-001-0316-0081 ծածկագրից 0.04036հա  մակերեսներով հողամասերը սխալմամբ հաշվառվել են որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասեր և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը 06-001-0463-0044 ծածկագրից 0.04013հա, 06-001-0648-0009 ծածկագրից 0.02623հա և 06-001-0316-0081 ծածկագրից 0.04036հա մակերեսներով հողամասերի նկատմամբ՝ համաձայն կադաստրային քարտեզից քաղվածքների:
  2. Վանաձոր  համայնքի ղեկավար Մ.Ասլանյանին՝ դիմել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում 06-001-0463-0044 ծածկագրից 0.04013հա, 06-001-0648-0009 ծածկագրից 0.02623հա և 06-001-0316-0081 ծածկագրից 0.04036հա մակերեսներով հողամասերի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի վկայականներ տրամադրելու համար:
ԿՈՂՄ ( 24) ԴԵՄ( 1) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ք. Մարուքյան Վ.Ավագյան
Գ.Քալանթարյան Կ. Ղուկասյան
Ա.Գրիգորյան Ա.Ավետյան
Խ.Վարդանյան Ա.Սիրադեղյան
Ա.Մատինյան Վ.Կռոյան
Հ.Մովսիսյան Ա.Կարապետյան
Մ.Հովհաննիսյան Ս.Կարապետյան
Ա.Ափինյան Կ.Բեկչյան
Դ.Սիմոնյան Դ.Հակոբյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան
Ս.Աղաբեկյան
 Ա.Լոքյան
Ա.Փելեշյան
Կ.Դավթյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like