ՈՐՈՇՈՒՄ N 110

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2019 թվականի N  110

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲԸ- ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «ԴԵԲԵԴ» մասնաճյուղի տնօրեն Գ.Սարգսյանի 22.05.2019թ. թիվ 01-ԳՍ-433 գրությունը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092019-06-0025 վկայականը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 7-1 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին դասվող 40.4քմ մակերեսով հողամասը՝ համաձայնՎանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 04092019-06-0025 վկայականի՝ կադաստրային արժեքով՝ 182770 (հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ – ին:
  2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 40.4քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր:

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ( 3) ՁԵՌՆՊԱՀ ( 0)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Մ.Ապերյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Հ.Ղամբարյան
Ա.Գրիգորյան Ա.Խաչատրյան Դ.Հակոբյան
Ա.Մատինյան Ք. Մարուքյան
 Վ.Ավագյան Կ. Ղուկասյան
Մ.Հովհաննիսյան Ա.Ավետյան
Ս.Ղամբարյան Ա.Սիրադեղյան
Ս.Աղաբեկյան Ռ.Մարգարյան
Ա.Լոքյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`  ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like