Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ավագանու հերթական և արտահերթ նիստերը՝ 5 րոպե տարբերությամբ

. Լուրեր

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, իրականացվեց աննախադեպ քայլ: Հուլիսի 25-ին Վանաձորի ավագանու հերթական նիստից առաջ քաղաքապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շուրջ 40,6 մլն դրամ է հատկացրել Վանաձորի քաղաքապետարանին՝ ՛՛Նվազագույն ամսական աշխատավարձի մասին՛՛ օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով առաջացած բյուջետային ճեղքվածքը սուբսիդիայի ձևով փոխհատուցելու նպատակով: Ի պատիվ կառավարությանը, պետք նշել, որ հատկացումը կատարվել է ճիշտ ժամանակին: Խոսքը վերաբերում է նվազագույն աշխատավարձի շեմը օրենսդրական կարգով 45 հազար դրամ սահմանելուն, ինչը կիրառության մեջ է մտել 2013 թվականի հունիսի 28-ին: Ի պատիվ ավագանու պետք է նշել, որ նա էլ իր հերթին համաձայնեց հերթական նիստից հետո անմիջապես արտահերթ նիստ անցկացնել և հաստատել քաղաքապետարանի բյուջեում ու հաստիքացուցակում և դրույքաչափերում փոփոխությունների առաջարկները:
Իմիջայլոց տեղեկացնենք, որ Վանաձորի ավագանու անդամների մեծամասնության տարիքը չի անցնում 35-ը և կարելի է անգամ անթաքույց հպարտությամբ փաստել, որ հանրապետության մյուս խոշոր քաղաքների համեմատությամբ ամենաերիտասարդ կազմ ունեցող ավագանին է:
Տեղեկացնենք նաև, որ թեև նախապես հայտարարված էր , որ հուլիսի 25-ի նիստում Վանաձորի ավագանին ՀՀ վարչապետին ուղերձի նախագիծ է ներկայացրել, սակայն ուղերձի բնույթի վերաբերյալ մանրամասները չէին հաղորդվել, ինչը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում: Ավագանին իր ուղերձում ՀՀ վարչապետին առաջարկում է ՛՛Տեղական տուրքերի և վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ համայնքի ավագանուն տալով հնարավորություն համայնքի տարածքում սահմանելու տուրքերի ճկուն սանդղակ, որի չափորոշիչները ամրագրվեն օրենքով: Նեկայումս գործող կարգով բոլոր տնտեսավարողների համար սահմանվում են միատեսակ դրույքաչափեր՝ անկախ շրջանառության ծավալներից, գտնվելու վայրից և այլն:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր