- Վանաձոր - http://vanadzor.am -

Ավագանու հերթական նիստ

Posted By Vanadzor On April 17, 2014 @ 10:21 In Լուրեր | No Comments

Ապրիլի 16-ին ժամը 10:00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Հարցերից 4-ը վերաբերվում էր Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 100-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելուն: Փոփոխություններն ու լրացումները հաստատվեցին համայնքի ավագանու կողմից:
Ավագանին քննարկեց նաև փաստաբան Արտակ Ոսկանյանին լիազորելու մասին հարցը, որը նույնպես ընդունվեց նրանց կողմից: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գ.Սիմոնյանի կողմից ներկայացվեց «Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի 2002թ.-2008թ. որոշումներն ու դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերը «Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ» ՊՈԱԿ հանձնելու մասին» հարցը, և ավագանին քննարկեց ու կողմ քվեարկեց այս հարցին նույնպես: Օրակարգի վերջին հարցը «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կիրառելու մասին էր: Նախորդ տարիներին ավագանին ևս առավելություն էր տվել «Հայաստանի խուլերի միավորմանը», և այս տարին բացառություն չեղավ:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/avaganu-hertakan-nist/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favaganu-hertakan-nist%2F&t=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D4%B1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82+%D5%B0%D5%A5%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favaganu-hertakan-nist%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favaganu-hertakan-nist%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.