- Վանաձոր - http://vanadzor.am -

Վանաձոր քաղաքն արդեն լրամշակված գլխավոր հատակագիծ ունի

Posted By Vanadzor On November 20, 2014 @ 16:19 In Լուրեր | No Comments

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էին ավագանու 19 անդամներից 16-ը: Այս նիստն առանձնահատուկ էր նրանով, որ բացի քաղաքի 2015 թվականի բյուջեի նախագծից և շուրջ մեկ տասնյակ այլ օրակարգային հարցերից, կարևորագույն և ինչ-որ տեղ քաղաքի ապագայի համար պատմական նշանակության հարց էր Վանաձորի գլխավոր հատակագծի հաստատումը:
Վանաձորի քաղաքապետարանն առաջիններից էր, ով 2003 թ. սեփական միջոցների հաշվին պատվիրեց գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Սակայն արդեն մշակված գլխավոր հատակագիծը, անցնելով փորձաքննության և համաձայնեցումների գրեթե բոլոր փուլերը, օբյեկտիվ պատճառներով չհաստատվեց: Սակայն մշտապես իրականացվել են լրամշակման աշխատանքները:

Նիստին մասնակցում և հրավիրված էին Քաղաքաշինության նախարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ Ս. Մաթևոսյանը, «Հայնախագիծ» ԲԲԸ ներկայացուցիչներ Ն. Պետրոսյանը և Շ. Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը, Անշարժ գույքի կադաստրի Լոռու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Մ. Մանուկյանը:
Ավագանու նիստին ներկա էին նաև ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ ու վանաձորցիներ:

Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը նախ ներկայացրեց հատակագծի անհրաժեշտությունն ու վերջնական տեսքի բերելու նախապատմությունը, ապա «Հայ նախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչ, հատակագծի հեղինակային խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ Նունե Պետրոսյանը մանրակրկիտ ներկայացրեց համայնքի գլխավոր հատակագիծը: Ավագանու անդամների կողմից հնչեցին հարցեր, որոնք պարզաբանվեցին նախագծի հեղինակների կողմից, ինչից հետո հարցը դրվեց ավագանու քննարկման:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 27-րդ մասով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14-3 հոդվածով, ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N-1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու համանքի ղեկավարի առաջարկությունները` համայնքի ավագանին որոշեց հաստատել Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծի լրամշակված տարբերակը, ինչպես նաև գլխավոր հատակագծով սահմանված հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությունները համարել փոփոխված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-3 հոդվածի 5-րդ մասի դրույթի պահանջի ապահովման պայմանով և հավելվածի:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերվում էր համայնքի 2015թ. բյուջեին: Նիստին ներկա քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին ավագանու անդամների և քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տրվեց հնարավորություն իրենց կարծիքն ու տեսակետները ներկայացնել բյուջեի նախագծի վերաբերյալ: Այս հարցի հետ կապված ևս հնչեցին հարց-պատասխաններ: Համայնքի ավագանին հաստատեց Վանաձորի 2015թ. բյուջեն:

Օրակարգային հարցերից էին նաև Վանաձորի քաղաքային համայնքի 2015թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելը, Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելը, Վանաձորի քաղաքապետարանի «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին և Վանաձորի թիվ 24 նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալը: Օրակարգում ընգրկված էին նաև Վանաձորի համայնքի ավագանու 2011թ. մայիսի 10-ի թիվ 25 որոշումն ուժը կորցրած ճանաչելու, համայնքի ղեկավարի 2014թ. հոկտեմբերի 14-ի ««Վանաձորի աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2190-ա որոշումը հաստատելու, Վանաձորի քաղաքապետի և «Կառավար-Դան» ՍՊԸ-ի միջև կնքված 01.02.2009թ. թիվ 8 և թիվ 9 պայմանագրերը, 01.08.2009թ. թիվ 311 /պայմանագիրը լրացնելու մասին/ համաձայնագիրը, 01.02.2009թ. թիվ 1-Ն համայնքային ներդրման պայմանագիրը լուծարելու, «Կառավար-Դան» ՍՊԸ-ի այգու վարձակալության 01.07.2014թ. դրությամբ 3327950 /երեք միլիոն երեք հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ պարտքը մարելու մասին հարցերը, ինչպես նաև «Արարատ Հովհաննիսյանին, Գառնիկ Ներսեսյանին և Արշակ Ռամազյանին տարածք օտարելու մասին» հարցը: Վերջին հարցն ավագանու նախաձեռնությամբ ենթարկվեց փոփոխության, և տարածքը ոչ թե օտարվեց, այլ նվիրաբերվեց` հաշվի առնելով Արարատ Հովհաննիսյանի, Գառնիկ Ներսեսյանի և Արշակ Ռամազյանի Վանաձորում շախմատի զարգացմանն ուղղված մեծ ավանդը:


Article printed from Վանաձոր: http://vanadzor.am

URL to article: http://vanadzor.am/avagani-18-11/

URLs in this post:

[1] Facebook0: https://www.facebook.com/sharer/sharer.php?u=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favagani-18-11%2F&t=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B6+%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6+%D5%AC%D6%80%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE+%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB

[2] Twitter: https://twitter.com/intent/tweet?text=%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B1%D5%B8%D6%80+%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B6+%D5%A1%D6%80%D5%A4%D5%A5%D5%B6+%D5%AC%D6%80%D5%A1%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%BE%D5%A1%D5%AE+%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80+%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE+%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB&url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favagani-18-11%2F

[3] Google+0: https://plus.google.com/share?url=http%3A%2F%2Fvanadzor.am%2Favagani-18-11%2F

[4] Pinterest0: #

Copyright © 2017 Վանաձոր. All rights reserved.