Հայտարարություն

«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» աշխատանքային խմբերի ձևավորման

Հարգելի գործընկերներ,

Վանաձորի համայնքապետարանը՝ համագործակցելով Գյումրու համայնքապետարանի և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացնում է  ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) (Alliance for Better City Governance (ABC.GoV)) ծրագիրը։

«ԿԿԿ Դաշինք» ծրագրի շրջանակում ստեղծվում են քաղաքականության և օրենսդրությանն ուղղված կարգավորումների և առաջարկների հարցերով 3 աշխատանքային խմբեր (ԱԽ)՝ հետևյալ ոլորտներում.

  1. քաղաքաշինություն
  2. հանրային տրանսպորտ
  3. աղբահանություն/թափոնների կառավարում

ԱԽ կազմում ՀԿ, ՔՀԿ և գործարարների  ներգրավման գործընթացն իրականացվում է մրցութային կարգով՝ ներկայացված հայտերի հիման վրա։

ԱԽ-ի աշխատանքն իրականացվում է հասարակական սկզբունքով և չի վարձատրվում։

Յուրաքանչյուր աշխատանքային խումբ բաղկացած է 20-25 անդամներից։ Այն հանդիսանում է մի հարթակ, որտեղ՝ համայնքային մակարդակում բացահայտվում և քննարկվում են ծրագրին առնչվող տվյալ ոլորտի իրավա-քաղաքական դաշտի խնդիրները, սահմանվում են դրանց առաջնահերթությունները, դրանք համապատասխանեցվում են ազգային և միջազգային պահանջներին՝ քաղաքներում առավել արդյունավետ և կայուն քաղաքային կառավարում ապահովելու նպատակով։

Աշխատանքային խմբերում ընդգրկվում են ներկայացուցիչներ Վանաձորի և Գյումրու տեղական ինքնակառավարման մարմիններից, տարածքային կառույցներից, ՀՀ ՏԿԵՆ-ից, ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՔՀԿ-ներից, տեղական կրթական հաստատություններից, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ։։

Ծրագրի ԱԽ-ի կազմում ներգրավվելու համար հայտեր կարող են ներկայացնել ՀԿ-ներ, ՔՀԿ-ներ և գործարարներ որոնք

  • Վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել են ակտիվ հասարակական գործունեություն, ներգրավված են քաղաքացիական հասարակության կայուն զարգացման որևէ ոլորտում։
  • Քաջ ծանոթ են Վանաձորի և Գյումրու համայնքների կարիքներին և խնդիրներին։
  • Կարող են հիմնավորել և սահմանել առաջնահերթություններ։

 Մրցույթին մասնակցելու համար դիմորդին անհրաժեշտ է ներկայացնել՝

  • Ծրագրին դիմելու գրավոր հիմնավորում՝ 1-2 էջի սահմաններում։

Հայտը ներկայացնելու համար, խնդրում ենք անցնել հետևյալ հղումով  https://docs.google.com/forms/d/1eLzhv1AFpRteUYq2BjaRNqkRPr7Et5N95_vsUGSkUc0/edit#

Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ հուլիսի 10-ը, 2021թ

«ԿԿԿ Դաշինք» ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.facebook.com/Alliance-for-Better-City-Governance-105176938369500 կամ http://vanadzor.am/alliance-for-better-city-governance/

 

You May Also Like