Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորի քաղաքապետարանը ընտրատեղամասերի ջեռուցման և կահավորման աշխատանքները կավարտի փետրվարի 15-ին

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանը լիովին կավարտի ՀՀ Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ որոշումներով ՏԻՄ մարմիններին վերապահված պարտավորությունները և նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ ըստ հաստատված ժամանակացույցի: Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի 2012 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանվել էին տեղամասային 58 կենտրոններ:

Խնդիրն այն էր, որ 58 տեղամասերից 18-ն ուներ լոկալ ջեռուցման խնդիր, մեկ տեղամաս ենթական էր վերանորոգման: Մնացյալ տեղամասերն անհրաժեշտ էր ապահովել գույքով և անհրաժեշտ պարագաներով՝ ըստ անհրաժեշտության: Քաղապետարանն արդեն իսկ ձեռք է բերել անհրաժեշտ շինանյութ, գույք ու ջեռուցման սարքեր և ինչպես տեղեկացնում է այդ գործընթացի պատասխանատու , փոխքաղաքապետ Նորիկ Սարդարյանը, փետրվարի 15-ին կարելի է փաստել, որ փետրվարի 18-ի համապետական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով Վանաձոր քաղաքի 58 տեղամասերը պատրաստ կլինեն ընտրատեղամսային հանձնաժողովների արդյունավետ աշխատանքի և ընտրողների համար իրենց սահմանադրական իրավունքի կիրառման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր