Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանի Երգի թատրոնն աշխատանքի է հրավիրում երգիչ-երգչուհիների: Աշխատավարձը ըստ սահմանված դրույքաչափի: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝  2-48-60, 2-48-90:

 «ՎԱՆԱՁՈՐԻ ԵՐԳԻ ԹԱՏՐՈՆ» ՀՈԱԿ

 Ստեղծվել է 1999 թվականին Երգի թատրոն-ստուդիայի հիմքի վրա: Բազմիցս մասնակցել է համաքաղաքային, մարզային, հանրապետական միջոցառումների, փառատոների, ամենուր արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, պատվոգրերի, պարգևների, մրցանակների: Երգի թատրոնը հիմնադրման օրվանից ունեցել է ավելի քան 300 ելույթ, և այսօր էլ համաքաղաքային ոչ մի միջոցառում չի անցնում առանց Երգի թատրոնի մասնակցության: Համերգային ծրագրերով Երգի թատրոնը հանդես է եկել Գյումրիում, Ստեփանավանում, Ալավերդում, Տաշիրում, Երևանում, Ստեփանակերտում, Մարտակերտում, Սպիտակում, Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում: Մեծ հաջություն են ունեցել Երգի թատրոնի «Ժամանակների խաչմերուկ» (2002թ.), «Մեր թաղը» (2006թ.), «…Եվ զանգերն են ղողանջում»  (2009թ.) թատերականացված համերգային ծրագրերը:

2007թ. մարտից Երգի թատրոնն անցել է քաղաքապետարանի ենթակայության:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր