Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում ևս 8 ընտանիք ամանորը կդիմավորի նոր ու հարմարավետ բնակարանում

. Լուրեր

Դեռևս 2007թ. Վանաձորի քաղաքապետարանի, «Ֆուլլեր» տնաշինական կենտրոնի և «Առդա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվեց ոչ աղետի հետևանքով անօթևան և տնակային պայմաններում բնակվող քաղաքացիների համար Վանաձորում կառուցել 96 բնակարան: Մինչ այս պահը կառուցվել և շահագործման է հանձնվել արդեն իսկ 47 բնակարան:

Այժմ արդեն ծրագրի 4-րդ փուլն է, որով շահագործման է հանձնվում 8 բնակարան՝ 2 մեկ և 6 երկու սենյականոց բնակարաններ: Ծրագրի նպատակն է ոչ աղետի հետևանքով անօթևան ընտանիքներին ապահովել բնակարաններով: Երեկ՝ նոյեմբերի 19-ին, շահառուները վիճակահանությամբ ընտրեցին իրենց բնակարանները: Նրանք շուտով արդեն կստանան նաև իրենց բնակարանների բանալիներն ու ամանորը կդիմավորեն տնակից դուրս՝ տաք ու հարմարավետ բնակարաններում: Վիճակահանությունը տեղի ունեցավ երկու փուլով: Նախ բնակարանի շահառուները վիճակահանությամբ ընտրեցին բնակարանի համարը քաշելու իրենց հերթը, ապա նաև՝ բնակարանի համարը:

Բնակարաններում աշխատանքները գրեթե ավարտված են, մնացել են կոյուղագծերի և ջրագծերի միացման աշխատանքները, որն էլ առաջիկա օրերին կավարտվի ու բնակարանների սեփականատերերը կտոնեն իրենց բնակարանամուտը:

«Առդա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանի փոխանցմամբ իրենք նաև լրացուցիչ նվերներ են պատրաստել բնակարանատերերի համար՝ ջրատաքացուցիչ, գազի վառարան և խոհանոցային կահույք: Հ. Ստեփանյանը հույս է հայտնում, որ ծրագիրը շարունական կլինի:

Հիշեցնենք, Վանաձորը միակ քաղաքն է Հայաստանում, որ իր ուսերին վերցրեց նաև ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանով ապահովելու ծանր բեռը, ինչը մինչ այս պահը պատվով կարողանում է իրականացնել:

arda1

arda2

arda3

arda4

arda5

arda6

arda8

arda9

arda10

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր