Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում 8 ընտանիք Ամանոր կդիմավորի նորակառույց բնակարանում

. Լուրեր

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասում տեղի ունեցավ նորակառույց բազմաբնակարան շենքի բացման և տնօրհնեքի արարողությունը:
Դեռևս 2008թ-ին «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սթիվ Լազարյանի նախաձեռնությամբ սկսվել է Վանաձորի ոչ աղետի հետևանքով վագոն տնակներում բնակվող ընտանիքներին աջակցելու ծրագիրը: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, «Ֆուլլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ-ի և Վանաձորի քաղաքապետարանի եռակողմ համագործակցությամբ նախատեսված է կառուցել 96 բնակարան: Ծրագրի 4-րդ փուլն արդեն ավարտված է: Շահագործման հանձնված 48 տներին միացավ ևս 8 բնակարան. Երկու՝ մեկ և 6՝ երկու սենյականոց:

Բնակարանների ջրագծրի և կոյուղածերի խնդիրը լուծվել է «Լոռի- 5րմուղկոյուղի » ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանի ջանքերով: Բնակարաններում տեղադրվել է նաև խոհանոցային կահույք և տեխնիկա:

Բնակարանամուտի և տնօրհնեքի արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Ֆուլլեր Տնաշինական Կենտրոն» ԲՀԿ նախագահ Աշոտ Եղիազարյանը ղեկավարն ու «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հրահատ Ստեփանյանը:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորելով 8 ընտանիքներին, նրանց մաղթեց քաջ առողջություն ու բարի վայելում, նշելով, որ համայնքը ջանք ու եռանդ չի խնայում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովվելու հարցում:
Բնակարանամուտ տոնած քաղաքացիներին շնորհավորանքի խոսք հղեցին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ներկա հյուրերը:
23 տարի շարունակ տնակներում բնակվող ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը հրաշքի էր նման, այսօր արդեն այդ հրաշքը վերջապես կատարվեց՝ ստացան բնակարանի բանալիներն ու սեփականության հավաստագրերը:

Էդվարդ Արզումանյան
Վանաձորի քաղաքապետարան

P1410303

P1410305

P1410308

P1410318

P1410322

P1410323

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր