Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ապրիլը Վանաձորում շաբաթօրյակների միամսյակ է

. Լուրեր

nkarrՄարտի 24-ին կայացավ Վանաձորի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը ծառայությունների ուշադրությունը հրավիրեց քաղաքի տարբեր թաղամասերում սանիտարական վիճակի վրա և պահանջեց մեկ շաբաթվա ընթացքում վերացնել թերությունները:

Քաղաքապետն իր դժգոհությունն արտահայտեց նաև համատիրությունների աշխատանքից, փաստելով, որ բազմաբնակարան շենքերի բակերը և շրջակայքը շարունակում են մնալ աղտոտված պոլիէթիլենային մնացուկներով:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև , որ ապրիլ ամիսը, ավանդաբար, քաղաքի բնակչության համար շաբաթօրյակների ամիս է և այս հարցում հայցելով նաև ԶԼՄ-ների աջակցությունը, հույս հայտնեց, որ քաղաքի կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և բնակչությունն ակտիվորեն կմասնակցեն բոլոր շաբաթօրյակներին:

Ինչպես նշեց Սամվել Դարբինյանը, ժամանակն է նաև հրապարակային պարսավանքի ենթարկել այն մարդկանց և կոլեկտիվներին, ովքեր ուրիշներից պահանջում են մաքրություն, սակայն զլանում են ոչ միայն ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակներին, այլ անգամ չեն մաքրում սեփական բակը:

Քաղաքի մաքրությունը յուրաքանչյուր բնակչի խնդիրն է: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետը հանձնարարեց տեղեկացնել քաղաքային այգիների վարձակալներին, որ այգիները և ժամանցի վայրերը պետք է պատշաճ տեսքի բերվեն մինչև ապրիլի 1-ը և ծառայեն քաղաքացիներին:

Ավագանու անդամների և քաղաքացիների կողմից բարձրացվել էր Վանաձորի Չուխաջյան և Ավետիսյան փողոցների վերանորոգման հարցը և քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը , կազմել նախագիծ և առաջարկել Ավագանուն կատարել փոփոխություն բյուջեում, վերանորոգում իրականացնելու նպատակով:

Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց հնարավորինս կարճ ժամկետում իրականացնել քաղաքի կենտրոնական փողոցների փոսային նորոգումները և նշագծումները:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր