Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Ապրիլ ամիսը քաղաքի սանիտարական մաքրման շաբաթօրյակների միամսյակ

. Լուրեր

Վանաձորի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ապրիլ ամիսը քաղաքում հայտարարել շաբաթօրյակների միամսյակ: Քաղաքի մաքրությունը միայն պատկան մարմինների խնդիրը չէ: Քաղաքի մաքրությունը և շրջակա կենսամիջավայրի բարետեսության ապահովումը նաև բնակիչների խնդիրն է: Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել պետական հիմնարկներին, ուսումնական հաստատություններին, մասնավոր ընկերություններին, առաջարկելով իրենց ուժերով և նախապես համաձայնեցված տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ ՝ սանիտարական մաքրման նպատակով:

Սպասվում է նաև քաղաքի բնակիչների ակտիվ մասնակցություն այս նախաձեռնությանը:Իսկ քաղաքապետարանի աշխատակազմը և նրա ենթակայության հիմնարկներն ապրիլ ամսվա յուրաքանչյուր շաբաթ կկազմակերպեն շաբաթօրյակ: Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինը պատրաստ է աջակցել իրենց բակերում շաբաթօրյակներ կազմակերպել ցանկացող բնակիչների խմբերին:

Բնակիչներն իրենց կողմից իրականացվելիք շաբաթօրյակի ժամկետի և տեղի վերաբերյալ համապատասխան համատիրությունների ու թաղամասային հիմնարկների միջնորդությամբ տեղեկացնում են քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին, որն էլ իր հերթին կտրանադրի համապատասխան տրանասպորտային միջոց շաբաթօրյակի ընթացքում կուտակված աղբի տեղափոխման համար: Շաբաթօրյակների կազմակերպման և աղբի տեղափոխման հարցերով բնակիչները, կազմակերպությունները կարող են իրենց հարցերն ու առաջարկոջւթյունները ներկայացնել 0322 40397 հեռախոսահամարով:

Վանաձորի քաղաքապետարան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր