Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Անտարբերությունն աստիճանաբար վանաձորցիների կենսաձևի մաս է կազմելու

. Տեսադարան

Համաքաղաքային կարևոր իրադարձությունները, որոնք անմիջականորեն առնչվում են յուրաքանչյուր վանաձորցուն, մնում են անարձագանք: Նոյեմբերի 2-ին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Ծառաշատ Վանաձորում աշնանային տերևաթափն այնպիսի ծավալների էր հասել, որ միայն քաղաքի կոմունալ ծառայության ուժերով հնարավոր չէր ապահովել քաղաքի մաքրությունը: Ինչպես միշտ, այս անգամ էլ շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակազմը, նրա ենթակայության հիմնարկ ձեռնարկությունները, մի շարք կրթական հաստատություններ: Կատարվեց մեծ ծավալի աշխատանք:

Սակայն տեղին է խոսել ոչ թե շաբաթօրյակի մասնակիցների, այլ քաղաքացիների անտարբերության մասին: Շաբաթօրյակի մասնակիցները մի շարք թաղամասերում ականատեսը եղան այսպիսի պատկերի: Շենքի բակը մաքրում են համայնքային և պետական ծառայողներ, իսկ բնակիչները նայում են պատուհանից, թե ինչպես են մաքրում իրենց բակը: Զորյանի փողոցում անգամ մի բնակիչ և սուրճն էր ըմպում և հանգիստ դիտում , թե ինչպես են քաղաքի հարգարժան մտավորականները մաքրում իրենց բակը տերևներից: Այս կարգի անտարբերությունը միայն սեփական բակի նկատմամբ չէ: Քաղաքապետարանը հանրային բաց լսումներ է իրականացնում քաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ,նախապես իրազեկելով ազգաբնակչությանը, մասնակցում են երեք տասնյակ քաղաքացիներ, որոնց մի մասը պարտավոր էր մասնակցել ի պաշտոնե:

Քաղաքապետարանը 2014 թվականի պետական բյուջեի նախագծի հանրային բաց լսումներ է կազմակերպում, նախապես իրազեկելով ազգաբնակչությանը , մասնակցում են երեք տասնյակ քաղաքացիներ, որոնց մի մասը պարտավոր էր մասնակցել ի պաշտոնե: Այս հանրային լսումներին չեն մասնակցում անգամ այն անհատները և հասարակական կառույցները, որոնք պարբերաբար քննադատում էին քաղաքի բյուջեի կառուցվածքը և ծախսերի առաջնահերթությունները: Այլևս ով կհավատա նման կառույցների կամ անհատների անկեղծությանը, եթե հանրային քննարկումներին չեն մասնակցում և առաջարկություններով հանդես չեն գալիս:Փաստենք, որ եթե բնակիչը անտաբեր է սեփական կենսատարածքի մաքրության հանդեպ, ապա նա միանշանակ անտաբեր կլինի նաև համաքաղաքային կարևոր իրադարձությունների նկատմամբ: Տպավորություն է, որ աստիճանաբար Վանաձորում անտարբերությունը դառնում է կենսաձևի հիմնական տարր, անկախ դրա համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից:

Իրինա Սարիբեկյան

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր