Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Անկախության տոնը Վանաձորում նշվեց մեծ շուքով.

. Լուրեր

ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը Վանաձորում նշվեց մեծ շուքով: Տոնին նվիրված միջոցառումները սկսվեցին դեռևս սեպտեմբերի 19-ին: Տարաբնոյթ միջոցառումներ, ցուցահանդեսներ ու գրական-գեղարվեստական հանդիպումներ համանքի մշակութային օջախներում ու տուն-թանգարաններում: Հիմնական տոնը սակայն տեղի ունեցավ անկախության օրը: Թիվ 1 և 2 մշակույթի տների սաները իրենց կատարումներով հանդես եկան Ռուբեն Սևակի անվան զբոսայգում, իսկ արդեն երեկոյան՝ հարյուրավոր երիտասարդներ եռագույն դրոշը ձեռքներին քալերթ իրականացրեցին Թումանյան հրապարակից մինչև  Հայքի հրապարակ՝ նվագախմբի ուղեկցությամբ: Քայլերթը կազմակերպվել էր ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի և Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի և կրթության բաժնի հետ համատեղ: Արդեն Հայքի հրապարակում հայուրավոր երիասարդներ շուրջպար բռնեցին, այս կերպ տոնելով Անկախ Հայաստանի 24-րդ տարեդարձը: Իսկ վերջում տոնական համերգ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Տոնին նվիրված միջոցառումները այսքանով սակայն չեն ավարտվում: Համայնքի բոլոր մանկապարտեզներում կազմակերպվել են տոնական միջոցառումներ, իսկ Սեպտեմբերի 23-ին  Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում տեղի կունենա ՀՀ Կենտրոնական բանկի համատեղ միջոցառում <Հայկական  դրամի պատմություն> խորագրով:

P1460046 P1460047 P1460052 P1460055 P1460056 P1460061 P1460066 P1460074 P1460076 P1460079 P1460083 P1460093 P1460109 P1460110 P1460113

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր