Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Վանաձորում էին «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության» և «Քաունթր փարթ ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները

. Լուրեր

Վերջին 4 տարիներին «ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը» և «Քաունթր փարթ ինթրնեյշնլ» կազմակերպությունը ՀԿ կենտրոն-ի հետ համատեղ Հյուսիսային տարածաշրջանում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի տարբեր համայնքերում իրականացնում են զարգացման մի քանի ծրագրեր: ՏԻՄ խրախուսման դրամաշնորհի շնորհիվ այսօր Վանաձորի քաղաքապետարանի ավագանու դահլիճն ու ավագանու սենյակը կահավորված են և զինված համապատասխան տեխնիկայով: Նշված ծրագրով ապահովվում է նաև նիստերի օնլայն հեռարձակումը՝ դրանք հանրության համար առավել թափանցիկ դարձնելու նպատակով: Կազմակերպվել են նաև դասընթացներ ավագանու անդամների մասնագիտական որակները բարձրացնելու համար: Ծրագրի ներկայացուցիչները երեկ՝ հուլիսի 22-ին, քաղաքապետ Սամվել Դարբինյանի, Վանաձոր համայնքի ավագանու անդամների, համայնքային ակտիվ խմբի հետ հանդիպման ընթացքում նպատակ ունենին պարզելու ծրագրի արդյունավետությունը, լսելու կարծիքներ և առաջարկներ, պլանավորելու հետագա անելիքները:

Ֆինանսավորումը բավականին մեծ է եղել: Յուրաքանչյուր տարի 2-10 մլն դրամի սահմաններում 2-3 դրամաշնորհ է տրամադրվել հյուսիսային 14 համայնքների: 40 տոկոս ներդրումը համայնքի կողմից է եղել:

«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության» և <Քաունթր փարթ ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչներն այնուհետ հանդիպեցին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության և քաղաքապետարանի կողմից ստեղծված «Նեցուկ» կազմակերպության աշխատակիցների հետ, որոնց մեծ մասը հաշմանդամություն ունեցող անձինք են: Միևնույն ժամանակ ծանոթացան նրանց աշխատելաոճին:

P1380635 (1)

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր