«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց ևքաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզերում և Երնան քաղաքում բացահայտել ու գրանցելանձը հաստատող փաստաթուղթ չունեցող ու քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակգտնվող անձանց, հավաքագրել արդիական ու հիմնավոր տեղեկատվություն փաստաթուղթ ձեռք բերելու խոչընդոտների ու մարտահրավերների վերաբերյալ, գնահատել ու վերլուծել դրանք, ինչպես նաև իրենց խնդիրների համար փնտրել արդյունավետ լուծումներ։
Ծրագրի շրջանակներում, ԼԼ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության հետ համագործակցությամբ, ծրագրի շահառուներին տրամադրվելու են հետևյալ ծառայությունները իրավաբանական խորհրդատվություն, համապատասխան փաստաթղթերի կազմում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման օժանդակում, պետական մարմիններ, այդ թվում դատարան ներկայացվող դիմումների կազմում և ըստ անհրաժեշտության, ներկայացուցչության ապահովում։
Հավանական շահառուները կարող են դիմել մեզ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով

(+374 91) 600 280/600 288 – «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
(+374 10) 370 264 – ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության թեժ գիծ

 

You May Also Like