Վանաձորի համայնքապետարանի հերթական աջակցությունը սոցիալապես անապահով ընտանիքին

Վանաձորի սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնում շուրջ մեկ տարի է՝ շինարարություն է ընթանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով դեռևս ամիսներ առաջ գրություն էր ուղարկվել և ստեղծվել էր հանձնաժողով, որի վերահսկողությամբ համալիր կենտրոնի այն գույքը, որն այլևս օգտագործման ենթակա չէ, տրամադրվելու է  համայնքի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս կապակցությամբ համայնքապետի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը շուրջ մեկ տարվա ընթացքում տնակներում ապրող ընտանիքներին տրամադրում է այդ օգնությունը, այդ թվում, վառելափայտ՝ ձմռան ամիսներին օգտագործելու համար: Մարիամ Քալաշյանը Սանկտ Պետերբուրգի փողոցի տնակային ավանի բնակիչ է: Տնակը գտնվում է վատ վիճակում: Մարիամը Վանաձորի քաղաքապետարան դիմում էր ներկայացրել , որի պատասխանը չուշացավ. 2 օրվա ընթացքում նրա խնդիրը լուծվեց: Այս տարվա ընթացքում խիստ կարիքավոր ավելի քան 20 ընտանիքի Վանաձորի համայնքապետարանն օգնել է փայտանյութով և ծածկի թիթեղներով: Գործընթացը շարունակվում է: Առջևում ձմեռ է: Համայնքապետարանը սոցիալապես անապահով ընտանիքների հոգսը մեղմացնելու նպատակով շարունակում է քայլեր ձեռնարկել:

 

You May Also Like

Leave a Reply