Վանաձորի համայնքապետարանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Ինչպես տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է  6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում,  չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ:

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Վանաձորի համայնքապետարանը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ արգելված և վտանգավոր վայրերում հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։

Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.

  • Կրակ վառել
  • Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
  • Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
  • Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ
  • Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն
  • Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

Տեղեկացնում ենք նաև , որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:

You May Also Like