Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հայտարարություն

. Լուրեր, Հայտարարություններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետում գործում են <<084101.01.06 - Անասնաբուժություն>>, <<081102.00.6 - Անասնաբուժական սանիտարիա և փորձաքննություն>> և <<084101.02.6 - Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիա, գենետիկա և կենսատեխնոլոգիա>> մասնագիտությունները, որոնց ընդունելությունը իրականացվում է անվճար և վճարովի ուսուցման համակարգերում:
Վերը նշված մասնագիտությունների վճարովի համակարգ կարող են ընդունվել այն դիմորդները, որոնք միասնական քննություն չեն հանձնել, բայց հայտագրում են ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթում նշված առարկանների քննությունների գնահատականները (մաթեմատիկա, կենսաբանություն, քիմիա):
Հիմք ընդունելով վերը նշված մասնագիտությունների գծով որակավորում ստացած մասնագետների մեծ պահանջարկը համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավորության սահմաններում` համայնքային միջոցների հաշվին, տրամադրել ուսման վարձավճարների լրիվ կամ մասնակի վճարման աջակցություն, դիմորդի հետ ձեռք բերված փոխադարձ համաձայնության պարագայում` տվյալ համայնքում համապատասխան մասնագիտացում ստանալուց հետո աշխատանքի անցնելու պայմանով:
Միաժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը, անհրաժեշտության դեպքում, նշված մասնագիտությունների գծով ազդակիր դիմորդ հանդիսացող ուսանողների ուսման վարձավճարների մասնակի վճարման աջակցություն ցուցաբերելու հարցում:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր