Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    ՀՀ Լոռու  մարզի Վանաձորի  համայնքապետարանի շենքում  2020թ.  հուլիսի 20-ին` ժամը 1100ին, կկայանա համայնքային սեփականություն  հանդիսացող    գույքի և դրանով զբաղեցված հողամասի կրկնաճուրդ վաճառք դասական եղանակով:

 Վաճառվում է  գույք և դրանով զբաղեցված հողամասը  հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար:

Կրկնաճուրդի մեկնարկային գին սահմանված է

– գույքի համար` համաձայն շուկայական արժեքի գնահատումն իրականացրած ընկերության հաշվետվությունների,

– հողի համար` կադաստրային արժեքի չափով:

1ա.1 Նարեկացու փողոց, թիվ 32/5 հասցեում գտնվող 341,42քմ մակերեսով  գրասենյակ ՝ մեկնարկային գին սահմանված է 1530000 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09464հա մակերեսով (կադաստրային ծածկագիր -06-001-0257-0113) հողամաս՝ մեկնարկային գինը 1քմ հողամասի համար սահմանված է 1914 ՀՀ դրամ:

Կրկնաճուրդ – վաճառքին մասնակցելու համար անհրաժեշտ է Վանաձորի համայնքապետարանի աճուրդային-մրցութային հանձնաժողով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և Վանաձորի տեղական գանձապետական բաժանմունքի 900235401453  հաշվարկային հաշվին վճարված 25000 (քսանհինգ հազար) դրամի մուծման անդորրագիր:

Գույքի և հողամասի  նկատմամբ սահմանափակումներ  (սերվիտուտ) չկան:

Կրկնաճուրդ – վաճառքում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև  2020թ.  հուլիսի 16- ը` ժամը 18:00 :

Լրացուցիչ  տեղեկությունների    համար    դիմել   Վանաձորի համայնքապետարանի  աճուրդային-մրցութային հանձնաժողով:  Հասցե`  Տիգրան Մեծի պողոտա  22  Հեռ. (0322)4-66-10

Էլ. հասցե arxvanadzor@mail.ru

You May Also Like