Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Աչքներս լույս, սիրիահայ ընտանիքում ծնվեց արդեն Հայաստանի քաղաքացի

. Լուրեր

Հալեպից Վանաձոր տեղափոխված Համամջյանների ընտանիքում ծնվեց Հայկ նահապետի հետնորդ:Դեռևս 2012թ. մայիսից Հալեպի թռիչքներ իրականացնող օդանավակայանի վերջին օդանավով Հայաստան էր տեղափոխվել Տաթևիկ և Սիմոն Համամջյանների ընտանիքը: Քանի որ Տաթևիկի ծնողները և հարազատները գտնվում էին Վանաձորում, նրանք իրենց ապաստանը գտան Լոռու մարզում: Համամջյանների բնակարանը Հալեպի Սուլեմանիե թաղամասում ավերվել էր ռմբահարումից և հայրենիքում նոր օջախ դարձավ Տաթևիկի հայրական տունը, այնուհետ ՝ վարձակալությամբ բնակարան: Միայն սիրիահայ ընտանիքներին է ծանոթ այն դժվարություններն ու նեղությունները, որոնց հանդիպել են այնտեղ՝ Սիրիայում , և այստեղ՝ Հայաստանում: Նմանատիպ դժվարություններ է կրել նաև Համամջյանների ընտանիքը: Սակայն 2013 թվականի հոկտեմբերի 14-ին Հայկ անունով արու զավակի ծնունդը դարձավ ոչ միայն Համամջյանների, այլ նաև ողջ Վանաձորի ուրախությունը: Ծնվեց Հայաստանի ևս մեկ քաղաքացի: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Հայկի ծննդյան առիթով ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Համամջյանների ընտաիքին: Տաթևիկ և Սիմոն Համամջյանները վերջնականապես որոշել են հաստատվել Հայաստանում և Աստծո օգնությամբ նրանց կմիանան նաև ընտանքի արու զավակների՝ Կարապետի և Հայկի տատիկն ու պապիկը Հալեպից:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր