Ավագանին որոշեց Վանաձորի՝ այս տարվա «Պատվավոր քաղաքացուն»

Հոկտոմբերի 4-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որին ներկա էին ավագանու  անդամներից 14-ը: Օրակարգում մեկ հարց էր՝ «Վանաձորի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին: Ներկայացված էր Ռայներ Քրիստիան Քոզելի թեկնածությունը:


Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդգծեց. «Նման մարդկանց պետք է գնահատել, որովհե
տև նրանք, առանց որևէ շահ հետապնդելու, առանց որևէ ակնկալիք ունենալու, իրենց կյանքի մի հատվածը նվիրել են հայ ժողովրդին»:


Որոշման նախագիծն ավագանին  միաձայն հաստատեց: Վերջում համայնքի ղեկավարը խոսեց  «Վանաձորի օր» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների մասին:  Նիստի վերջում ավագանու անդամները քննարկեցին քաղաքի տարածքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, դիտահորերի գողացված կափարիչներին վերաբերող և մի շարք այլ հարցեր:

You May Also Like

Leave a Reply