Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքները շտապ ֆինանսական աջակցության կարիք ունեն

. Լուրեր

img_0163Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր հանդիպել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձոր համայնքի Ուկրշին տնակային ավանի թիվ 4  բարաքի հրդեհից հետո անօթևան մնացած ընտանիքների մայրերի հետ:

Աղետից տուժած ընտանիքները նախ քաղաքապետին շնորհակալություն հայտնեցին արդեն իսկ հրդեհից կարճ ժամանակ անց դեպքի վայրում  իրենց կողքին լինելու և տեղում աջակցություն ցուցաբերելու համար:

Քաղաքապետն իր հերթին հավաստիացրեց, որ օգնությունը և ուշադրությունը տուժած և անօթևան ընտանիքներին շարունակական է լինելու և առաջարկեց ներկայացնել , թե ինչ կարգի օգնության կարիք ունեն ընտանիքներն իրենք, որպեսզի քաղաքապետն անձամբ և քաղաքապետարանը՝ իր հնարավորությունների սահմաններում, կարողանա  դրանց լուծում տալ:

Հանդիպման մասնակից մայրերը հայտնեցին, որ առաջին հերթին ֆինանսական աջակցության կարիք ունեն, նախկին բնակարաններին մոտ  թաղամասերում վարձով բնակարաններ տեղափոխվելու և առաջին անհրաժեշտության կենսական միջոցների գնման համար:

Քաղաքապետը տեղեկացրեց հրդեհից տուժած ընտանիքներին, որ ինքը մտադիր է երեքշաբթի օրը, դեկտեմբերի 13-ին, հրավիրել Վանաձորի ավագանու արտահերթ նիստ օրակարգային կարևոր մեկ հարցով.համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու և հրդեհից տուժած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին:

Քաղաքապետը հանձնարարեց իր աշխատակազմին նախապատրաստել ավագանու որոշման նախագիծ և , խորհրդակցելով ընտանիքների հետ, հաշվարկել անհրաժեշտ ֆինանսական օգնության չափը և սահմանված կարգով հրավիրել ավագանու արտահերթ նիստ:

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր