Վանաձորի Համայնքապետարանի Պաշտոնական Կայք

Եվս 8 ընտանիք շուտով բնակարանամուտ կտոնի

. Լուրեր

Սեպտեմբերի 13-ին ուրախ մթնոլորտ էր տիրում Վանաձոր քաղաքի Տարոն 3-րդ թաղամասում: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին Վնաաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ միասին մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան <Աջակցող ձեռքեր> կազմակերպության և  Հայաստանի <Ֆուլեր Տնաշինական կենտրոն>> ԲՀԿ-ի կողմից կազմակերպված <Կառուցում են դեսպանները> միջոցառմանը՝ օգնելով շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:

Վանաձոր քաղաքի Տարոն 3-րդ թաղամասում կառուցվող շենքի ապագա բնակիչները պաշտոնատար անձանց հետ կատարել են շենքի հատակի բետոնալցման աշխատանքներ, նրանց են միացել նաև քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցները:

Ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին աջակցելու ծրագիրը մեկնարկել է 2008թ-ին և իրականացվում է <Առդա> բարեգործական հիմնադրամի, Վանաձորի քաղաքապետարանյի և Հայաստանի <Ֆուլեր տնաշինական կենտրոն> ԲՀԿ-ի եռակողմ համագործակցության շնորհիվ, որի արդյունքում նույն թաղամասում 47 ընտանիք արդեն ապրում է սեփական հարկի տակ, ևս 8 ընտանիք շուտով կվայելի այդ երջանկությունը:

Բազմաբնակարան շենքի շինարարությունը կավարտվի տարեվերջին, և ընտանիքները կտեղափոխվեն իրենց հարմարավետ բնակարանները:

P1390605 P1390613 P1390617 P1390619 P1390623 P1390627 P1390628 P1390630 P1390636 P1390650 P1390651 P1390661 P1390667 P1390669 P1390672

  • arlis
  • caa
  • e-gov.am
  • lorimarz
  • migracia

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏ 10031154@e-citizen.am (միայն e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

  • image5

    Հարց ու Պատասխան
  • image7

    Էլ.դիմում
  • image9

    Տեսադարան
  • image2

    Պատկերասրահ
  • image12

    Եղանակ
  • dzevatxerrr

    Ձևաթղթեր